Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչություն Բենգազիում. տասնյակ զոհեր կան

12:15, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Ահաբեկչություն Բենգազիում. տասնյակ զոհեր կան

Լիբիայի Բենգազի քաղաքում իրականացված երկակի ահաբեկչության հետևանքով 33 մարդ է զոհվել, ավելի քան 70-ը վիրավոր է, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեքենան, որում պայթուցիկ է տեղադրված եղել, օդ է բարձրացել քաղաքի ամենախոշոր մզկիթներից մեկի մոտակայքում: Այդ պահին աղոթքից հետո եկեղեցուց մեծ թվով մարդիկ են դուրս եկել:

Կես ժամ անց այն բանից հետո, երբ դեպքի վայր ոստիկաններ և շտապօգնություն է ժամանել, մեկ այլ մեքենա է պայթեցվել:

Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել երկակի ահաբեկչության պատասխանատվությունը

5225 | 0
Facebook