Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Էրդողանը Պուտինին ներկայացրել է Սիրիայում ռազմական գործողությունների նպատակը

11:15, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Էրդողանը Պուտինին ներկայացրել է Սիրիայում ռազմական գործողությունների նպատակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Anadolu-ն: Գործակալությունը չի մանրամասնում, թե ով է եղել հեռախոսազրույցի նախաձեռնողը:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին է ներկայացրել Սիրիայի վերջին իրադարձություններն, այդ թվում՝ թուրքական «Ձիթապտղի ճյուղ» ռազմական գործողություններն Աֆրին քաղաքում` քրդական ինքնապաշտպանության ուժերի դեմ:

Գործակալության կառավարական աղբյուրների տեղեկություններով՝ Էրդողանն ընդգծել է, որ Աֆրինի գործողությունները նպատակ ունեն ազատագրել քաղաքն ահաբեկչական կազմակերպություններից՝ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունից և ԴԱԻՇ-ից:

Էրդողանը նաև հայտնել է, որ ռազմական գործողությունները նպատակ ունեն ապահովել Թուրքիայի անվտանգությունը: Կրեմլի մամուլի ծառայությունն, իր հերթին, հայտնել է, որ և՛ Էրդողանը, և՛ Պուտինը նշել են ճգնաժամի լուծման հարցով համատեղ ակտիվ աշխատանքների շարունակման կարևորությունը:

Կարդացեք նաև՝ Վաշինգթոնը կոչ է անում Անկարային ցուցաբերել զսպվածություն:

2194 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am