Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հեսա երկրի գլխավոր հոգեբույժը տեղեկանք կներկայացնի, որ քաղաքացիներն ադեկվատ չեն ընկալում իրականությունը». Միրզոյանը՝ թանկացումների թեմայով

10:45, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
«Հեսա երկրի գլխավոր հոգեբույժը տեղեկանք կներկայացնի, որ քաղաքացիներն ադեկվատ չեն ընկալում իրականությունը». Միրզոյանը՝ թանկացումների թեմայով

Մի թանկացման քրոնիկոն

(տրագիկոմեդիա 2,6% գործողությամբ)

Սկզբում թանկացան մի շարք պարենային ապրանքներ։ Օրինակ միսը և կարագը շուրջ 40%-ով։ Հետո պարզվեց՝ կարագը մի նորզելանդական ընկերության պատճառով է ողջ աշխարհում թանկացել, լուրջ խնդիր չկա։

Հետո ԱԺ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ թանկացումներն աղքատներին չեն վնասում՝ նրանց համար միևնույն է` կարագն ու միսն էժան են, թե թանկ, քանի որ նրանք գումար չունեն և քիչ են առևտուր անում։ Իսկ ԱԺ մեկ այլ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կիսեց այս դիրքորոշումը՝ նշելով, որ մսի թանկացումը չի ազդի աղքատ մարդկանց վրա, որոնք միևնույն է` միս գնելու փող չունեն և շարունակելու են կարտոֆիլ ուտել:

Հետո պարզվեց՝ կարտոֆիլն էլ է 29%-ով թանկացել։ Հետո պարզվեց՝ դա արտահանման պատճառով է, լուրջ խնդիր չկա։

Հետո թանկացավ վառելիքը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհուրդ տվեց՝ բենզինը թանկացել է, գազով քշեք։ Հետո պարզվեց՝ չի ստացվի՝ գազն էլ է թանկացել։ Պարզվեց՝ դա ակցիազային հարկի բարձրացման պատճառով է, լուրջ խնդիր չկա։

Հետո Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ գնաճային սպասումների ուժգնացման մեղավորը որոշ գործիչների և փորձագետների սպեկուլյատիվ և չհիմնավորված շահարկումներն են, տակը լուրջ բան չկա։ Եվ ընդհանրապես,- ասաց Ջավադյանը,- կարագը խոլեստերինին վնաս է, ձեթ օգտագործեք։

Հետո ՏՄՏՊՀՁՃԽԾՖ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ վափշե-տը ձեթն էլ է թանկանալու։ Վստահաբար դա էլ ինչ-որ հիմնավոր պատճառ կունենա, ասենք՝ սեզոնային կլինի, լուրջ խնդիր չի լինի։

Հետո ամեն ինչ էլ ավելի հետաքրքրացավ։ Թանկացել էր նաև դիզվառելիքը։ Ավելացված արժեքի հարկի բարձրացման պատճառով, հո լուրջ բան չկար։ Եվ ահա Տրանսպորտի փոխնախարարն ասաց, որ իրականում վառելիքի թանկացումների բերումով տրանսպորտի ուղեվարձը կարող է էժանանալ, իսկ Գյուղատնտեսության նախարարն ասաց, որ դիզվառելիքի թանկացումը նոր և մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսության համար։

ԱՎԾ պետն ասաց, որ խառը կանաչին, սոխը և եսիմինչը էժանացել են եսիմքանի տոկոսով, եսիմինչը թանկացել է եսիմքանի տոկոսով, պլյուս, մինուս, սինուս կոսինուս, արմատ լոգարիթմ, աբրա կատաբրա, է վուալա՝ արդյունքում կա միայն 2,6% գնաճ։ Որից հետո Ֆինանսների նախարարն ասաց՝ հա լավ, 2008-ին 7-8% գնաճ էր, մարդ չմեռավ։

Հիմա անհամբեր սպասում եմ, որ հեսա երկրի գլխավոր հոգեբույժը տեղեկանք կներկայացնի, որ քաղաքացիներն ադեկվատ չեն ընկալում իրականությունը։

2257 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am