Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան հրաժարվում է նավթից

10:35, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Սաուդյան Արաբիան հրաժարվում է նավթից

Սաուդյան Արաբիան մտնում է հետնավթային դարաշրջան և հույս ունի, որ ստեղծվող ապագայի մեգապոլիսները կապահովեն երկրի տնտեսական աճը: Այս մասին Դավոսում տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է King Abdullah Economic City (Աբդալլահ թագավորի տնտեսական քաղաք) ծրագրի տնօրեն Ֆահդ ալ Ռաշիդը, փոխանցում է CNBC-ն:

«Մենք ակնկալում ենք, որ կզարգանան նավահանգիստները, զվարճանքի կենտրոններն, ինչպես նաև շինարարությունը: Մենք վստահ ենք, որ ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,- ասել է նա:

Էր Ռիյադում հույս են հայտնել, որ Կարմիր ծովին հարող տարածաշրջանը, կարող է համաշխարհային տնտեսության աճի խթան հանդիսանալ:

Նշենք, որ 2017-ի հոկտեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարեց Կարմիր ծովի ափին Neom ներդրումային քաղաքի կառուցման ծրագրերի մասին, որի համար սկզբնական փուլում 500 միլիարդ դոլար է ներդրվել:

Իսկ 2016թ. ապրիլին Էր Ռիյադը Vision 2030 ծրագիրը ստեղծեց, որն առաջիկա 15 տարվա ընթացքում երկիրը նավթային կախվածությունից ազատելու նպատակ ունի:

10574 | 0
Facebook