Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Արմեն Սարգսյանն այլևս «Ամուլսարի» հետ գործ չունի. այն Ռուբեն Վարդանյանի «թեման» է. «Հրապարակ»

10:00, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Արմեն Սարգսյանն այլևս «Ամուլսարի» հետ գործ չունի. այն Ռուբեն Վարդանյանի «թեման» է. «Հրապարակ»

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ապագա նախագահ Արմեն Սարգսյանին համարում են արևմտամետ գործիչ, այնուհանդերձ, մասնավոր զրույցներում նա հարկ է համարել ասել, որ ռուսներից լավ բարեկամ մենք չունենք, և Հայաստանը լուրջ շանսեր ունի ԵՏՄ-ում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ արտահանող երկիր դառնալու։ Գյուղատնտեսությունը չէ ԵՏՄ-Հայաստան հեռանկարը, այլ IT ոլորտը՝ ասել է նա:

Ի դեպ, վերջինս պատրաստվում է մի քանի պրոյեկտ իրականացնել այդ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրների` իր որդիներն են զբաղվելու դրանցով: Նույն մասնավոր զրույցներում Արմեն Սարգսյանն ասել, է նաև, որ ինքն այլևս Ամուլսարի հետ գործ չունի` «ամերիկացիները և բրիտանացիները հեռացել են այնտեղից», ոլորտը տրվել է կանադացիներին: Ամուլսարն այլևս համարվում է Ռուբեն Վարդանյանի «թեման», որն այս նախագծում ներդրում է անում իր «Ամերիաբանկի» միջոցով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2615 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am