Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բնակիչներն ահազանգել են. աղքատության նպաստն ուշանում է. «Հայկական ժամանակ»

09:50, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Բնակիչներն ահազանգել են. աղքատության նպաստն ուշանում է. «Հայկական ժամանակ»

«Երեկ մի խումբ բնակիչներ ահազանգել են «ՀԺ»-ին, որ աղքատության նպաստն ուշանում է: Նպաստը սկսում են բաժանել ամեն ամսվա 23-ից սկսած, սա­կայն երեկ փոստի աշխա­տակիցները բնակիչներին ասել են, որ նպաստ դեռևս չկա ու պարզ չէ՝ երբ կլինի:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նա­խարարության սոցիալական ապահովության վարչու­թյան պետ Աստղիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նպաստներն այս ամիս ուշ­ացումով են տրվելու. «Ինչպես ցանկացած հունվար ամիս, այս տարի էլ մի փոքր ուշացումով կտրվեն, ցա­վոք սրտի»,-ասել է նա, վստահեցնելով, որ նպաստնե­րը կբաժանվեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Աղքատությունը հաղթահարող կառավարութան՝ աղքատների հանդեպ այս վերաբերմունքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3374 | 0
Facebook