Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարկային ցանցը խեղդում է վարկառուին. ջահել հարսներն իրենց ամուսնական մատանիներն են բանկերում գրավ դնում». Ոսկան Սարգսյան

22:15, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Վարկային ցանցը խեղդում է վարկառուին. ջահել հարսներն իրենց ամուսնական մատանիներն են բանկերում գրավ դնում». Ոսկան Սարգսյան

Ջահել հարսներն իրենց ամուսնական մատանիներն են բանկերում գրավ դնում: Վարկային ցանցը խեղդում է վարկառուին, նրա հարազատներին, վարկի երաշխավորներին, մի խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասին: Հայաստանում 22 բանկ և վարկային կազմակերպություն կա, որոնք տարբեր փայաբաժիններով պատկանում են մեծահարուստ 5 ընտանիքի: Հայաստանցիները կրկնակի վարկային շղթայով են կապված, նրանց վրա է նաև երկրի օրեցօր մեծացող արտաքին պարտքը, որի մարման համար հարկային դրույքաչափեր են բարձրացվում: Հարց է ծագում՝ ինչու են միջազգային ֆինանսական կառույցները վարկեր տալիս առանց այն էլ վարկերի տակ կքած Հայաստանին, մանավանդ, որ այդ վարկերի մի զգալի մասը նպատակին չի ծառայում, մսխվում է: Պատճառը պարզ է. միջազգային ֆինանսական կառույցների հետևում այս աշխարհի հզորներն են, որոնց պետք է թույլ, պարտքի տակ կքած Հայաստան, որին կարելի է կարևոր հարցերում զիջումներ պարտադրել:

6656 | 0
Facebook