Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Տիգրան Մեծից մինչև Կիլիկյան Հայաստան. Համլետ Հովսեփյանի հնագույն հազվագյուտ մետաղադրամները

21:20, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Տիգրան Մեծից մինչև Կիլիկյան Հայաստան. Համլետ Հովսեփյանի հնագույն հազվագյուտ մետաղադրամները

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող «Հայորդի երիտասարդաց միություն» ՀԿ համահիմնադիրներից Համլետ Հովսեփյանն, ով բազմիցս շրջագայել է Արևմտյան ուԿիլիկյան Հայաստանների, նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի հայ մշակույթի նմուշների յուրահատուկ հավաքածու, որի մասին էլ նրա հետ զրուցել է MAMUL.am-ի թղթակիցը:

«Հին հայկական իրեր հավաքելով զբաղվում եմ 2012 թվից։ Ներկա պահին ունեմ հին հայկական դրամների հիմնականում Արարատյան թագավորության ժամանակաշրջանի մի քանի իրեր, փոստային բացիկներ, հին նկարներ, 19-20-րդ դարերում Ֆրանսիական «L'Ilustration» շաբաթաթերթում հայերի մասին հրատարակված հոդվածներ, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում հայ արծաթագործների կողմից պատրաստված արծաթյա զարդեր»։
     Այսօր կներկայացնենք նրա հավաքածուում առկա առավել հետաքրքրական մետաղադրամներն ու դրանց ձեռքբերման պատմությունը:

Իր հավաքածուի առաջին մետաղադրամի մասին Համլետ Հովսեփյանը պատմեց հետևյալը. «Անիում շրջում էինք խմբով, հանկարծ մի կլոր բան նկատեցի, վերցրեցի ձեռքս, մի շատ մաշված դրամ էր, վրան ինչ-որ տառեր կային, որ հայերենին նմանեցրեցի, Հայաստան վերադառնալուն պես սկսեցի համացանցում փնտրել, թե իրականում ինչ է գտածս: Ցավոք, նմանատիպ ոչինչ չգտա, բայց փոխարենը՝ Կիլիկյան Հայաստանում թողարկված շատ հետաքրքիր և գեղեցիկ դրամներ ընկան աչքովս: Ես էլ նոր էի Կիլիկիայից վերադարձել, չէր կարող հետաքրքիր չլինել: Այդ գտածս դրամը տարա ՀՀ պատմության թանգարանի դրամագիտության բաժին, ուսումնասիրելուց հետո ասացին, որ վրացական միջնադարյան դրամ է, վրաց Ռուսուդան թագուհու կողմից հատված:
     Ֆրանսիա վերադառնալուն պես սկսվեցին փնտրտուքներս:
     Աշխարհի հայ դրամագետների մի խումբ կա, ովքեր իրար օգնում են, այս կամ այն դրամը ձեռք բերելու, կամ վաճառելու համար։ Այդպես, ինձ էլ ընդգրկեցին այդ խմբում:
     Ներկա պահին ունեմ 100-ից մի փոքր ավելի մետաղադրամներ։ Մեծամասնություն են կազմում Կիլիկյան Հայաստանում հատված արծաթյա և բրոնզե մետաղադրամները:
     Ունեմ նաև Արտաշեսյանների, Ծոփքի թագավորության ժամանակաշրջանի, Բյուզանդիայի հայ կայսր Լևոն Ե-ի, ինչպես նաև Հռոմեական կայսրության հայերին վերաբերող դրամներ։
     Ամենահին դրամս Ծոփքի թագավորության ժամանակ հայ արքա Արշամ Բ-ի կողմից հատված դրամն է, որը թվագրվում է Ք. ա. 230թ.-ով:

Արշամ Բ -ի կողմից հատված դրամ
Արշամ Բ -ի կողմից հատված դրամ

     Ունեմ նաև Արտաշես Բ-ի 2 դրամ:
Արտաշես Ա-ի կողմից հատված դրամ
Արտաշես Ա-ի կողմից հատված դրամ

     Ունեմ և Տիգրան Մեծի բրոնզե դրամներ:
Տիգրան Մեծի բրոնզե դրամներ
Տիգրան Մեծի բրոնզե դրամներ

     Կիլիկյան դրամներիցս կառանձնացնեի երկուսը՝ Կիլիկիայի հայ իշխան Թորոս Ա-ի այս հազվագյուտ դրամը
Կիլիկիայի հայ իշխան Թորոս Ա-ի հազվագյուտ դրամը
Կիլիկիայի հայ իշխան Թորոս Ա-ի հազվագյուտ դրամը
Նաև Հեթում Ա արծաթե «երկլեզու» մետաղադրամները։
Հեթում Ա-ի արծաթե «երկլեզու» մետաղադրամ
Հեթում Ա-ի արծաթե «երկլեզու» մետաղադրամ

     Մետաղադրամների դիմերեսին պատկերված է Հեթում արքան (Հեթում Թագավոր Հայոց): Դարձերեսին կա միայն արաբերեն գրություն՝ սելջուկ Քեյղուբադ:
Հեթում Ա-ի արծաթե «երկլեզու» մետաղադրամ
Հեթում Ա-ի արծաթե «երկլեզու» մետաղադրամ

     Սա էլ բյուզանդիայի հայ Արքա Լևոն Ե-ի դրամներից է։ Դիմերեսին Լևոն Ե-ն է, դարձերեսին էլ՝ որդին՝ Կոնստանտինը:
Բյուզանդիայի հայ Արքա Լևոն Ե-ի դրամներից
Բյուզանդիայի հայ Արքա Լևոն Ե-ի դրամներից

     Դրամներիցս ևս մեկը կա, որ շատ հետաքրքիր է: Դա Արտաշես Ա-ի կողմից հատված դրամն է: Դիմերեսին Արտաշես Ա-ն է, դարձերեսին՝ խաղողի ողկույզ:
Արտաշես Բ-ի 2 դրամները
Արտաշես Բ-ի 2 դրամները

     Դրամներս հիմնականում գնում եմ աճուրդներում, նաև մեր դրամագետ ընկերների հետ փոխանակում ենք կատարում:
     Ցավոք, այսօր Վերնիսաժում մի քանի հազար տարվա իրերն ազատ վաճառքի են հանված: Ու դրանք հենց օտարներն են գնում: Քանի անգամ փորձել եմ ինքս այդ հարցը բարձրացնել, բայց, ցավոք, պատկան մարմինների հոգը չէ: Այսօր բոլորը միայն մտածում են հարստանալու մասին, շատ քչերին է հետաքրքրում մեր մշակութային ժառանգությունը»:
Համլետ Հովսեփյան
Համլետ Հովսեփյան

3891 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am