Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ի՞նչ է տեղի ունեցել Աժ-ում լսումների ընթացքում. ԵԼՔ դաշինք

20:35, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ի՞նչ է տեղի ունեցել Աժ-ում լսումների ընթացքում. ԵԼՔ դաշինք

Այսօր ժամը 11։00-ին թանկացումների թեմայով Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին մասնակցել է նաև ԵԼՔ դաշինքը, որը մամլո հաղորդագրությունում գրել է հետևյալը. «Լսումների մեկնարկին դաշինքի անդամները գրանցվել Էին ելույթ ունենալու համար։ Ընդմիջումից հետո լսումները նախագահող Արա Բաբլոյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություններից կարող են ելույթ ունենալ միայն երկու հոգի՝ այդպիսով սահմանափակելով ԵԼՔ խմբակցության պատգամավորների ելույթները։

Ընդունելով ի գիտություն ԵԼՔ խմբակցության երկու պատգամավոր ելույթ ունեցան, որից հետո գրանցված Երևանի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդամներ Արայիկ Հարությունյանը և Անի Սամսոնյանը համբերատար սպասել են իրենց ելույթների հերթին։

Ընթացքում նկատել են, որ ելույթ ունեցողներին ամբիոնի մոտ հրավիրում են ընտրողաբար, իսկ Արա Բաբլոյանը իր օգնականին հրահանգում էր դահլիճում փնտրել նոր մարդկանց, ովքեր կցանկանան ելույթ ունենալ։ Այդպես արհեստականորեն ներգրավելով ինչ-որ մարդկանց և երկարաձգելով ժամանակը՝ պարոն Բաբլոյանը միտումնավոր խոչընդոտում էր ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների հերթը։ Աղմուկ բարձրացնելուց և դաշինքի անդամներին՝ իրավունքով տրված ելույթի ժամանակը պահանջելուց հետո հայտարարվեց, որ իրենք սխալվել էին և պետք է ոչ թե խորհրդարանական խմբակցություններից ելույթ ունենար երկու հոգի, այլ ամբողջ քաղաքական ուժից։ Այնուհետև ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամներին մոտեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և փորձեց բանակցել ու համոզել, որ պատրաստ են ձայն տալ երեքից միայն մեկին։ Նա նշեց նաև, որ եթե դաշինքի ներկայացուցիչները գրանցված չլինեին որպես ԵԼՔ, նրանց ձայն կհասներ։ Այսինքն՝ միտումնավոր բացառել են ԵԼՔ դաշինքով գրանցված բոլոր ելույթները։ Դաշինքի անդամները հրաժարվել են առաջարկից և բոյկոտելով լքել դահլիճը։

Նշենք նաև, որ լսումներից հետո Արա Բաբլոյանը ևս ելույթ ունեցավ այդպիսով դառնալով երրորդը ՀՀԿ-ի ելույթ ունեցողներից։

Միաժամանակ նշենք, որ ՀՀԿ-ի այս քայլով բացահայտվեց ԱԺ լսումների իմիտացիան և կարող ենք ասել, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տապալեց այդ լսումները։

2970 | 6
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
verj bosha ishxanutsyunerin
verj bosha ishxanutsyunerin 22:36, 23.01.2018
E ha inch ??? Ay kapikner .....dranov lutsvets tankatsumneri hardz@
Isk masnaqtselov bo.zeri @ntrutsyan@ chgiteiq inch e linelu
verj bosha ishxanutsyunerin
verj bosha ishxanutsyunerin 22:39, 23.01.2018
Es xer @lni....es kgbeshnik por.nik hakerner@ chqvael en
verj bosha ishxanutsyunerin
verj bosha ishxanutsyunerin 09:22, 24.01.2018
Hla tesneq kgbi por.nuk hakerner@ vonts en hardzakvum internet kapis vra
Ete pordzum em serzhi hetuyqits elats elqi masin grarum anem
Rrku zhamum erku tox chem karoxanum grem
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ