Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարո Փայլանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

17:15, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Կարո Փայլանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Թուրքական խորհրդարանի պատգամավոր, Քրդական ժողովրդական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար. տեղեկացնում է Rusarminfo-ն:

«Մենք դիմել ենք Նոբելյան կոմիտե՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացնել մի մարդու, ով իր կյանքը նվիրել է ինչպես հայերի խախտված իրավունքների, այնպես էլ տարածաշրջանում այլ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»,- ասել է «Համշենուհի» կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ Սաիդա Օհանյանը:

Նրա խոսքով, Կարո Փայլանը մեկն է այն քչերից, ով իր վրա է վերցրել մարդկային արժեքների պաշտպանության բեռը՝ ազգային և կրոնական փոքրամասնություններին, չնայած Թուրքիայում իշխանամետ, ազգայնական և ծայրահեղական ուժերի ճնշմանն ու սպառնալիքներին, որոնք պահանջում են վերջ տալ քաղաքական գործունեությանը:

6313 | 0
Facebook