Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն տղա, էսօր ասում ա՝ 2011-ին 7% գնաճ ա եղել, մարդ ա՞ մեռել». Փաշինյան

15:40, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն տղա, էսօր ասում ա՝ 2011-ին 7% գնաճ ա եղել, մարդ ա՞ մեռել». Փաշինյան

«Մեր իշխանության ներկայացուցիչները Google Translate-ով են խոսում: ՊԵԿ-ից ասում են՝ հա, գազը թանկացել ա, խի՞ եք պատմություն սարքել, վերադարձել ենք 2015-ին:

Ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն տղա, էսօր ասում ա՝ հա 2011 թվին 7 տոկոս գնաճ ա եղել, մարդ ա՞ մեռել... Ինչ ասեմ, փակենք էս լսումները, գնանք տներով: Այսինքն, չափանիշը՝ մարդ մեռնել-չմեռնելն ա»,- Աժ-ում հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների՝ թանկացումների թեմայով ելույթներին:

Հիշեցնենք՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀՀ կառավարությունում դեռ պետք է վերլուծեն Հայաստանում գնաճի պատճառները, նոր հետևություններ, ըստ այդմ նաև քայլեր անեն: Դիտարկմանն՝ ինչ պետք է անի քաղաքացին, որպեսզի սովից չմահանա, Արամյանը նշել էր. «Ես ուզում եմ հիշեցնել 2011-ը, երբ առկա էր 7 տոկոսից բարձր գնաճ, ի՞նչ տեղի ունեցավ, այդ ժամանակ մահացա՞ն»:

6038 | 0
Facebook