Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խոզի միսը թանկացել ա, սխտոր կերեք. գիտե՞ք ինչ օգտակար ա». Փաշինյանի արձագանքն՝ այսօրվա ելույթներին

15:25, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Խոզի միսը թանկացել ա, սխտոր կերեք. գիտե՞ք ինչ օգտակար ա». Փաշինյանի արձագանքն՝ այսօրվա ելույթներին

«Ի՞նչ ա ստացվում այսօրվա զեկուցողների խոսքերից՝ կարագը թանկացել ա, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք: ԿԲ նախագահն ասաց՝ գիտությունը պարզել ա, որ կարագն օգտակար ա, բա գիտությունը գիտե՞ք՝ երբ ա պարզել, որ խառը կանաչին օգտակար ա, ինչ վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել ա, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք՝ ինչ օգտակար ա: Խոզի միսը թանկացել ա, սխտոր կերեք: Բենզինը թանակցել ա, բրդեք ավտոները, թևներիդ մեջ ուժ չկա՞»,- թանկացումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, արձագանքելով կառավարության անդամների այսօրվա ելույթներին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ անդրադառնալով կարագի գնի բարձրացմանը, ԿԲ նախագահը հայտարարել էր. «Դեռ տարվա կեսին մի քանի զեկույց հրապարակվեց, որ էն վնասակարությունը, որի մասին մինչև էդ խոսվում էր՝ խոլեստերին և այլն, այդքան էլ ճիշտ չէ: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կարագն օգտակար է, իսկ ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումն ու մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ, դրա հաշվին էլ գները կտրուկ բարձրացան: Նույնիսկ իրավիճակ եղավ, որ խանութներում խնդիր էր կարագ գնելը»:

4746 | 1
Facebook