Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ ամբիոնից խոսել է ՀՀ-ում ընտրակաշառքի համատարած բաժանման մասին

15:10, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ ամբիոնից խոսել է ՀՀ-ում ընտրակաշառքի համատարած բաժանման մասին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում Էդմոն Մարուքյանի ելույթի բովանդակությունը և բարձրացրած հարցերը.

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է Վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիթորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ու կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման մարտահրավերները։

Էդմոն Մարուքյանը խիստ կարևորել է Եվրոպայի Խորհրդի դերը ներպետական մակարդակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելու գործում։ Նա ընդգծել է հետևյալ խնդիրները.

Ընտրությունների ժամանակ համատարած ընտրակաշառքի բաժանումը։

Խորհրդարանի առջև ոստիկանության հաշվետվողականության ապահովումը։

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահականից

խորհրդարանական համակարգին անցման ապահովումը։

Մարուքյանն իր խոսքում հղում է կատարել համազեկուցողներին առ այն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով, որից հետո ԵԽԽՎ-ն Հայաստանից պահանջել է ընդունել ընտրակաշառքների պրակտիկայի դեմ պայքարելու օրենսդրություն։ Սակայն, ըստ Մարուքյանի, տվյալ ոլորտում օրենսդրության ընդունման կարիք չկա, քանի որ ընտրակաշառքների բաժանումը Հայաստանում համարվում է քրեորեն պատժելի արարք։ Գործնականում միայն անհրաժեշտ է, որպեսզի դրսևորվի գործող քրեական օրենսգիրքը կիրառելու կամք և ամեն ընտրությունից հետո ընտրակաշառք բաժանողները ենթարկվեն պատասխանատվության, որն էլ կկանխարգելի ընտրակաշառքների՝ հետագա բաժանման փորձերը։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ ինչպես նշված է զեկույցում, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահումը եղել և մնում է Հայաստանում ամենատարածված խնդիրներից մեկը։ Նա հիշեցրել է, որ Երևանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը ձեռք է բերել ու ներկայացրել ընտրակաշառքի զանգվածային բաժանման վերաբերյալ անհերքելի ապացույցներ, սակայն գլխավոր դատախազությունը գործը կարճել է, և այժմ Զիբիլիքս անվանումն ստացած գործը քննվում է դատարանում։

Պատգամավորը բարձրացրել է նաև սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարությանն առընթեր մարմինների գոյության անթույլատրելիությունը և հիշատակել դեռևս 2009-ին ԵԽԽՎ կողմից կատարված առաջարկությունը՝ այն է թե ոստիկանությանը տալ առանձին նախարարության կարգավիճակ կամ այն ներառել որևէ նախարարության կազմում։

Մարուքյանն ասել է, որ «Ելք» խմբակցությունն առաջարկել է կառավարությանն առընթեր բոլոր մարմինները դարձնել նախարարություններ դրանք խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու և Ազգային ժողովին հաշվետու դարձնելու համար։

Էդմոն Մարուքյանը «Ելք» դաշինքի անունից հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահական կառավարման համակարգից անցումը պառլամենտական համակարգին շատ կարևոր ընթացք է և դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի վերոհիշյալ անցումը լինի իրական, քանի որ այս մասով որևէ իմիտիացիա անթույլատրելի է։

2930 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am