Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա». փոխնախարար

14:00, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա». փոխնախարար

«Հարցախույզ ենք անցկացրել ուղևորատար տրանսպորտի վարորդների շրջանում ու պարզել ենք, որ վառելիքի թանկացման պատճառով յուրաքանչյուր վարորդ ստիպված է օրական իր եկամուտներից 1500-1800 դրամ ավելի վճարել. դա կատարում է ինքը՝ վարորդը, գծի տերերը պատրաստ չեն զիջելու: Հարցս հետևյալն է՝ արդյոք սա չի՞ բերի ուղեվարձի թանկացման»,- դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Արման Խաչատրյանին՝ հարցրեց թանկացման թեմայով խորհրդարանական լսումների մասնակից, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:

«Մշտական կապի մեջ ենք ոլորտի օպերատորների ու ծառայություն մատուցողների հետ, ունենք որոշակի սիգնալներ: Կան ոչ ռացիոնալ սպասումներ և ակնկալիքներ գների բարձրացման վերաբերյալ, բայց քանի որ հիմնավորված ու արդարացված չեն, չեն նպաստի ուղեվարձի բարձրացմանը»,- պատասխանեց փոխնախարարը:

3447 | 0
Facebook