Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

13:05, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

«Ես կյանքում այլ եմ, բեմի վրա բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն»,- իր մասին ասել է դերասանը:

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանի ծննդյան օրն է: Սիրված դերասանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Հայ բեմի Չարլի Չապլին. այսպես են բնորոշել հայ թատրոնի ու կինոյի մեծանուն կատակերգուին:

«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ… Պատկերացրեք` ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել»,- անկեղծացել է Խաչվանքյանը:

«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։

Նրա հաջողված դերերից է «Տաքսի-տաքսի» ֆիլմ-բեմադրությունը, որում տաղանդավոր արտիստը մարմնավորել է Կնյազի կերպարը՝ արժանանալով հայ հասարակության գնահատանքին և սիրուն:

Հատված՝ «Տաքսի-տաքսի» ներկայացումից

1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Կ. Խաչվանքյանը մահացել 1998 թվականին Երևանում:

«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ. երբեք ոչ երգել եմ, ոչ պարել». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

13744 | 1
Facebook