Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները

12:10, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները

Վաղը Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Հայաստանն ընդգրկվել է 4-րդ՝ D դիվիզոնում, ուր հանդես են գալու ընդհանուր առմամբ 16 երկրների հավաքականներ: Վիճակահանության համար այս 16 հավաքականները բաժանվել են 4 զամբյուղների: Վաղը կայանալիք վիճակահանության ընթացքում կազմավորվելու են Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4 խմբերը՝ 4-ական թիմերով (յուրաքանչյուր զամբյուղից՝ 1 թիմ): Ընդ որում նույն զամբյուղում գտնվող թիմերը չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Հայաստանը ընդգրկվել է 2-րդ զամբյուղում՝ Լատվիայի, Ֆարերյան կղզիների եւ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ միասին: ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ Հայաստանը և Ադրբեջանը այս փուլում չեն կարող հանդիպել իրար: Այսպիսով վաղը կայանալիք վիճակահանության ժամանակ Հայաստանի մրցակիցները կարող են լինել.

Զամբյուղ 1-ից՝ ՆՀՀ Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան

Զամբյուղ 3-ից՝ Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա

Զամբյուղ 4-ից՝ Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար

Խաղացանկի համաձայն Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու է 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Ազգերի լիգայի վիճականությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

2751 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am