Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հյուրանոցային համալիրում տղամարդը դանակահարել է եղբոր կնոջը. վերջինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

11:45, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Հյուրանոցային համալիրում տղամարդը դանակահարել է եղբոր կնոջը. վերջինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից երեկ՝ ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցից «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոտոմիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի կնոջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Իզաբելա Կ.-ն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։20-ի սահմաններում Նորքի այգիների փողոցում գտնվող «Բեստ Վյու Երևան» հյուրանոցային համալիրում Իզաբելա Կ.-ի հետ վիճաբանել է նույն վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Մամիկոն Բաբայանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իզաբելա Կ.-ի մարմնի տարբեր մասերին։

Մ. Բաբայանը ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Իզաբելա Կ-ն Մ. Բաբայանի եղբոր կինն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

9010 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ