Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, պահանջարկը մեծացավ, դրա համար էլ գները բարձրացան». Ջավադյանի պատասխանը դահլիճում հումորով ընդունվեց

12:05, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, պահանջարկը մեծացավ, դրա համար էլ գները բարձրացան». Ջավադյանի պատասխանը դահլիճում հումորով ընդունվեց

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ ինչպես է առաջացել 2017-ի 2,6 տոկոսանոց գնաճը: «Պաշտոնական տվյալներով 2017-ին սերուցքային կարագի գինն աճել է 41 տոկոսով, խոզի բդի գինը՝ 38 տոկոսով, լոլիկը՝ 31 տոկսով, գառան միսը՝ 28 տոկսով, կարտոֆիլը՝ 28 տոկոսով: Կա նաև գնանկումների ցանկ՝ խառը կանաչի, խնձոր, սխտոր, հնդկացորեն, կանաչ սոխ, տաքդեղ: Այսինքն, կշեռքի մի նժարին դրել ենք թանկացումները, մյուսին՝ էժանացումներն ու ստացել ենք 2.6 տոկոս գնա՞ճ, այդպե՞ս է»:
     Ջավադյանն ասաց, որ ՀՀ-ում գնաճի հաշվման ձևը նույնն է՝ ինչ ցանակցած այլ երկրում: «Իրավացի եք՝ գնաճը 2.6 տոկոս է կազմում, ինչ վերաբերում է ձեր նշածին՝ կարագ, մսամթերք և այլն, կարագի համար առանձին ուսումնասիրություն է կատարվել: Դեռ տարվա կեսին մի քանի զեկույց հրապարակվեց, որ էն վնասակարությունը, որի մասին մինչև էդ խոսվում էր՝ խոլեստերին և այլն, այդքան էլ ճիշտ չէ: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կարագն օգտակար է, իսկ ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում: Դրա հաշվին ավելացավ կարագի սպառումն ու մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ, դրա հաշվին էլ գները կտրուկ բարձրացան: Նույնիսկ իրավիճակ եղավ, որ խանութներում խնդիր էր կարագ գնելը»,- հայտարարեց Արթուր Ջավադյանը:

Դահլիճում լսվեց որոշ պատգամավորների ծիծաղի ձայնը:

5956 | 0
Facebook