Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Բուրյաթիում դպրոցի հարձակումից տուժածների վիճակը դեռևս ծանր է

12:35, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Բուրյաթիում դպրոցի հարձակումից տուժածների վիճակը դեռևս ծանր է

Բժիշկներն առայժմ մտադիր չեն դուրս գրել վիրավորներին, ովքեր տուժել էին Ուլան-Ուդե քաղաքի Սոսնի Բորի շրջանի թիվ 5 դպրոցի վրա հարձակման հետևանքով. հաղորդում է РИА Новости-ին:

«Առայժմ չի կարող խոսք գնալ նրանց դուրս գրման մասին», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա տեղեկացրել է, որ վերջերս վիրահատված աղջիկը դեռևս կայուն-ծանր վիճակում է: Մնացածը գտնվում են միջին աստիճանի ծանր վիճակում:

Հիշեցնենք՝ Ուլան-Ուդե քաղաքի մերձակայքում գտնվող 5-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների վրա անցած ուրբաթ հարձակում էր տեղի ունեցել: Ավագ դասարանի աշակերտներից մեկը ներխուժել էր 7-րդ դասարանցիների դասասենյակ և դյուրավառ հեղուկով շիշը նետել, հրդեհել և կացնով հարձակվել է աշակերտների վրա:

Վերջին տեղեկատվության համաձայն, յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում` հարձակվողը, ուսուցիչը և աշակերտները: Քրեական գործ է հարուցվել «Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ» և «Անզգուշություն» հոդվածներով:

1448 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am