Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսական զորքը մեր սահմանին տեղակայված է ոչ թե մեր սահմանները ապահովելու, այլ Արևմուտքի ու Թուրքիայի հետ քաղաքական առևտրի լծակ օգտագործվելու համար». Դավիթ Սանասարյան

11:35, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Ռուսական զորքը մեր սահմանին տեղակայված է ոչ թե մեր սահմանները ապահովելու, այլ Արևմուտքի ու Թուրքիայի հետ քաղաքական առևտրի լծակ օգտագործվելու համար». Դավիթ Սանասարյան

Ասել, ու շարունակում եմ պնդել, որ Ռուսական զորքը պետք է դուրս գա մեր սահմաններից, դրանք մեր համար չարիք են, դրանք ոչ մի երաշխիք չեն։

Թուրքիայի՝ քրդերի վրա հարձակվելը մի կոխեք աչքներս, եթե հանկարծ ուզենան հարձակվել մեր վրա, որին ամենաքիչն եմ լուրջ վերաբերվում, ռուսները չեն պահելու, վստահ եղեք, ինչպես չարեցին Սիրիայի քաղաքացի հանդիսացող քրդերի նկատմամբ, որոնց երաշխավորն էին հենց ռուսները։

Ռուսական զորքը մեր սահմանին տեղակայված է ոչ թե մեր սահմանները ապահովելու, այլ Արևմուտքի ու Թուրքիայի հետ քաղաքական առևտրի լծակ օգտագործելու համար ու էդ ամենն արվում է մեր հաշվին. եթե պետք լինի Թուրքիայի հետ կկնքեն պայմանագիր, որն ուղղված կլինի մեր շահի դեմ։ Իսկ եթե հանկարծ մենք իրականում ուզենանք անկախանալ, սահմանապահ էդ զորքերը 102 ռազմաբազայի հետ միասին Հայաստանի վրա կօգտագործվեն առանց օֆ ասելու։

Ռուս-թուրքական բարեկամության արդյունքն է Թուրքերի անխոչընդոտ հարձակումը քրդերի վրա։

5596 | 0
Facebook