Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է աղբամանին, հետո՝ ռեստորանի դարպասին ու հաստաբուն ծառին. 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

10:45, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է աղբամանին, հետո՝ ռեստորանի դարպասին ու հաստաբուն ծառին. 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Նորիկ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 78 ZQ 078 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանին, կոտրել այն, այնուհետև բախվել «Ուրարտու» ռեստորանային համալիրի դարպասին և առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ն. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թոփիկյանը և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ռուբեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայից պոկվել և շպրտվել է գազաբալոնը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

9311 | 0
Facebook