Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում թանկացումների հարցով խորհրդարանական լսումներից

11:05, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ուղիղ միացում թանկացումների հարցով խորհրդարանական լսումներից

ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկում են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին գնաճը մեղմելու, պատճառներն ուսումնասիրելու հարցով խորհրդակցություն էր հրավիրել՝ տալով հանձնարարականներ:

Հունվարի 19-ին ընդդիմադիր «Ելք»-ն ընդդեմ թանկացումների բողոքի երթ էր անցկացրել՝ հայտարարելով, թե խորհրդարանական լսումներ անցկացնելն անիմաստ է. խնդրի լուծումը Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխություններ կատարելն է:

Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով բարձրացվել են մի շարք ապրանքնատեսակների դրույքաչափերը, որի հետևանքով թանկացումները համատարած են դարձել:

Ուղիղ միացում թանկացումների հարցով խորհրդարանական լսումներից
3223 | 0
Facebook