Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ «ինտելեկտուալ թևին» արգելված է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով. «Ժամանակ»

09:55, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
ՀՀԿ «ինտելեկտուալ թևին» արգելված է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ, այսպես կոչված, ինտելեկտուալ թևին կտրուկ արգելված է խոսել կամ մեկնաբանություններ տալ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեմայով:

Այն պատգամավորները, ում վրա դրված է ՀՀԿ-ի տեսակետներն արտահայտելու և տիրաժավորելու պարտականությունը, Արմեն Սարգսյանի անունը լսելիս նմանվում են դիվահարի:

Սրա պատճառը թերևս այն է, որ Արմեն Սարգսյանը դեռևս պաշտոնապես չի պատասխանել Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկին, իսկ մինչ այդ նրան գովելն ու մեծարելը մի քիչ անհեթեթ, նսեմացուցիչ է հնչում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3361 | 0
Facebook