Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Վայելել եմ ամեն պահը, որ կիսել ենք միասին»․ Մխիթարյան

03:20, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Վայելել եմ ամեն պահը, որ կիսել ենք միասին»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ։ Գործարքը կնքելուց հետո Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին, անձնակազմին և երկրպագուներին։

«Ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին և անձնակազմին, և հատկապես երկրպագուներին՝ սիրո, համբերատարության և աջակցության համար։ Ես հպարտ եմ, որ մասն եմ եղել մեծագույն ակումբի պատմության՝ կերտելով Եվրոպայի լիգայի հաղթանակը։ Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ հանդիպումը։ Կհիշեմ կարիճ-հարվածով գոլս և «Whoa Mkhitaryan...» երգը։ Ես կարող եմ թվել շատ հիշողություններ, ես վայելել եմ ամեն պահը, որ կիսել ենք միասին։ Ի սրտե շնորհակալ եմ։ Լավագույնն եմ մաղթում ձեզ։ Կյանքը շարունակվում է»,- գրել է Մխիթարյանը՝ համացանցում։

| | |
6679 | 0