Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շատ ոգևորված եմ, որ ձեռք ենք բերել նման նվիրված ու կենտրոնացած ֆուտբոլիստ»․ Վենգերը՝ Մխիթարյանի մասին

00:40, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Շատ ոգևորված եմ, որ ձեռք ենք բերել նման նվիրված ու կենտրոնացած ֆուտբոլիստ»․ Վենգերը՝ Մխիթարյանի մասին

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մենք շատ լավ խաղացողին, փոխարինում ենք մեկ այլ շատ լավ խաղացողով, համաշխարհային մակարդակի խաղացողին՝ համաշխարհային մակարդակի խաղացողով:

Մխիթարյանը կարող է խաղալ թե՛ կիսապաշտպանության եզրում, թե՛ կենտրոնում։ Դա կարող է օգնել մեզ։ Նա որպես փլեյմեյքեր կարող է խաղալ Մեսութ Օզիլի հետ, այնպես որ, սա լավ տեղափոխություն է: Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում է։ Շատ ոգևորված եմ, որ ձեռք ենք բերել նման նվիրված ու կենտրոնացած ֆուտբոլիստ: Կենսական կարևորություն ունի ունենալ փորձ ունեցող խաղացողի»,- նշել է Վենգերը։

7728 | 0
Facebook