Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սա իրականություն դարձած երազանք է». Մխիթարյան

22:45, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Սա իրականություն դարձած երազանք է». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ»։

«Շատ երջանիկ եմ, որ կարողացանք ավարտին հասցնել գործարքը։ Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Սա իրականություն դարձած երազանք է։ Ես միշտ երազել եմ «Արսենալ»-ում խաղալու մասին։ Հիմա ես այստեղ եմ և կանեմ հնարավոր ամեն ինչ՝ այս ակումբում պատմություն կերտելու համար։ Միշտ սիրել եմ «Արսենալ»-ի խաղաոճը և Արսեն Վենգերի ղեկավարումը: Ես սիրահարված էի Թիերի Անրիի խաղին: Ես սիրում էի նրա խաղաոճը, և դա էր պատճառը, որ երկրպագում էի «Արսենալ»-ին։ Նա իսկական հերոսի էր նման»,- նշեց Մխիթարյանը՝ պայմանագիրը ստորագրելուց հետո։

«Սա իրականություն դարձած երազանք է». Մխիթարյան
6672 | 1
Facebook