Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անհուսորեն ձգձգվող Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 1 կմ-ը կառուցել են 5,65 միլիոն դոլարով, ու դրա համար մեղավորներ չկան». Ոսկան Սարգսյան

22:40, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Անհուսորեն ձգձգվող Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 1 կմ-ը կառուցել են 5,65 միլիոն դոլարով, ու դրա համար մեղավորներ չկան». Ոսկան Սարգսյան

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանը Էր-Ռիադի 5 աստղանի հյուրանոցներից մեկում արգելափակել է այդ երկրի ընդհանուր թվով 200 արքայազների, նախկին ու ներկա բարձրաստիճան չինովնիկների և նրանցից պահանջում է պետական բյուջե վերադարձնել նրանց կողմից գողացված փողերը: Դրանց մի մասը համաձայնվել է պետական բյուջե վերադարձնել երկրից թալանված շուրջ 100 միլիարդ դոլար: Ամեն օր լսում ենք աշխարհի տարբեր երկրների նախկին կամ ներկա բարձրաստիճան չինովնիկների ձերբակալության, նրանց կողմից գողացված փողերը հօգուտ պետության բռնագանձելու մասին: Հայաստանում երևի փողեր գողացող պաշտոնյաներ չկան: Այստեղ անհուսորեն ձգձգվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի 1 կմ-ը կառուցել են 5,65 միլիոն դոլարով, ու դրա համար մեղավորներ չկան: Իսկական ոսկե ճանապարհ ոմանց համար:

4182 | 0
Facebook