Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

L’Oreal-ն արհեստական մաշկ է աճեցնում չինական շուկայի պահանջները բավարարելու համար

01:05, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
L’Oreal-ն արհեստական մաշկ է աճեցնում չինական շուկայի պահանջները բավարարելու համար

Կոսմետիկ միջոցների արդյունաբերությունը շատ հեռուն է հասել, և նոր միջոցների փորձարկման համար այժմ կիրառում են արհեստականորեն աճեցված մարդկային մաշկ: Բայց, ինչպես հայտնի է, տարբեր ազգերի ներկայացուցիչների մաշկը կարող է խստ տարբերվել իր կազմությամբ: Ուստի կոսմետիկ արդյունաբերության հսկաներից մեկը՝ L’Oréal-ն, ասիական շուկայում աշխատելու համար աճեցնում է արհեստական մաշկի նոր տեսակ:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ իր լաբորատորիայի տարածքում ընկերությունը փորձարկումներ է անց կացնում մարդկային մաշկի բջիջների կիրառմամբ, որպեսզի գտնի Չինաստանի միջին վիճակագրական բնակչի համար ամենաիդեալական կոսմետիկ միջոցը:

Հարկ է նշել, որ ֆրանսիական այս ընկերությունն առաջին էր աշխարհում, որ սկսեց կիրառել արհեստականորեն աճեցված մաշկ՝ փորձարկումների համար: Իսկ չինական շուկան ընկերության համար շատ հեռանկարային է համարվում:

Նշենք, որ գիտնականների կարծիքով՝ տարբեր ռասաների ներկայացուցիչների մաշկը տարբեր կերպ է անդրադառնում գրգռիչ նյութերին: Օրինակ, ուլտրամանուշակագույնի ազդեցության տակ եվրոպոիդ ռասայի ներկայացուցչի մաշկին հայտնվում են կնճիռներ, այնինչ միևնույն պայմաններում ասիացու մաշկն սկսում է արտադրել պիգմենտներ ծերության դեմ: Բացի այդ, տարբեր է լինում մաշկի փոխազդեցությունը տարատեսակ կոսմետիկ միջոցների հանդեպ:

7717 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am