Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

23:20, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որին հաջորդել է խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողությունը:

Արարողությանը՝ անմեղ նահատակների հիշատակին և ոճրագործությունները դատապարտող ելույթներով հանդես են եկել Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը:

3014 | 0
Facebook