Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Համացանցը քննարկում է վարչապետի «մասնավոր ինքնաթիռն» ու «բենզինը թանկ ա, գազով քշեք» գաղափարը

21:25, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Համացանցը քննարկում է վարչապետի «մասնավոր ինքնաթիռն» ու «բենզինը թանկ ա, գազով քշեք» գաղափարը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել Դավոս մեկնելու ճանապարհից, որը մամուլում ու համացանցում քննարկման թեմա էր դարձել: Լուրեր էին շրջանառվում, որ վարչապետն անձնական ինքնաթիռ է գնել, թեև Կառավարությունից պարզաբանել էին, որ պատվիրակությունը մասնավոր օդանավով է մեկնել: Քննարկումներն այնուհետ տեղափոխվել էին թանկացումների դաշտ. օգտատերերն սկսել էին մեջբերել վառելիքի գնի բարձրացման թեմայով Կարեն Կարապետյանի արձագանքը: Հիշեցնենք՝ Աժ-ում անդրադառնալով վառելիքի գների թանկացմանը, վարչապետն ասել էր. «Չեն ուզում բենզին, թող գազ օգտագործեն. գազի ներկայիս գնով ժամանակին աշխատել ենք»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Տեսնես էս ինքնաթիռը գազով ա՞...
     Կարեն Կարապետյան (վարչապետ, բենզինը թանկ ա, գազով քշեք-փառահեղ գաղափարի հեղինակը):

2. Տեսնես էս ինքնաթիռը ձախ ռույլ ա՞...
     Վահան Մարտիրոսյան (տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար, ես կամիկաձե չեմ, որ աջ ղեկով մեքենա նստեմ-փառահեղ մտքի հեղինակը...)»:

Տեղեկացնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիայի Դավոս քաղաք` մասնակցելու Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին:

6796 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am