Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լևոն Աղասյանն՝ Օլգա Ռիպակովայի անվան մրցաշարի հաղթող

20:30, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Լևոն Աղասյանն՝ Օլգա Ռիպակովայի անվան մրցաշարի հաղթող

Հունվարի 20-ին Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում կայացել է օլիմպիական պաղերի չեմպիոնուհի Օլգա Ռիպակովայի անվան միջազգային 4-րդ մրցաշարը, որին Հայաստանը ներկայացրել է 3 մարզիկ։ Եռացատկորդ Լևոն Աղասյանն, արձանագրելով 16 մ 39 սմ արդյունք, գրավել է 1-ին տեղը։ Երկրորդ հորիզոնականում է Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեկսանդր Մալոսիլովը՝ 16 մ 20 սմ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նրա Ղազախստանի ներկայացուցիչ Եվգենի Էկտովը՝ 16 մ 2 սմ արդյուքնով։ Մեր մյուս ներկայացուցիչները՝ վազորդուհիներ Գայանե Չիլոյանը և Լիլիթ Հարությունյանը մեդալներ չեն նվաճել։ Չիլոյանը զբաղեցրել է 5-րդ տեղն, իսկ Հարությունյանը՝ 7-րդ տեղը:

2713 | 0
Facebook