Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը. «ԷկոԼուր»

20:15, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը. «ԷկոԼուր»

Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը. ահազանգ է հնչեցվել մամուլում և սոցիալական ցանցերում: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում այն հաստատել են Թեղուտի հանքավայրին ազդակիր Շնող գյուղի բնակիչները: Ահազանգի հետքերով է գնացել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ներկայում զննումներ է անցկացնում Թեղուտի պոչամբարի տարածքում: Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյանի խոսքով` աշխատանքները Թեղուտի լեռնահարստացման ֆաբրիկայում կանգնեցվել են հունվարի 10-ին: Լևոն Ալիխանյանը նշել է, որ գետերին մոտ գտնվող տների բնակիչները բողոքում են ուժեղ գարշահոտությունից, որը լինում է արտահոսքերի ժամանակ: Ալիխանյանի խոսքով` ֆաբրիկան կանգնեցնելուց հետո անորոշ վիճակում են հայտնվել այնտեղ աշխատող բնակիչները: Աշխատողներին ոչ մի պարզաբանում չեն տվել` ինչի համար են կանգնեցնել, ինչ է սպասվում նրանց:

«ՀՀ նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ գլխավոր դատախազը ո՞ղջ են, հո բան չի պատահել, հո չե՞ն մեռել... Կամ հո չե՞ն վարակվել վիրուսներով...

Բնությունը փչացնում են, մարդկանց կենսամիջավայրը ոչնչացնում են, այս շարունակական հանցագործության դեմն առնել չկա՞»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Սաքունցը:

7865 | 1
Facebook