Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը. «ԷկոԼուր»

20:15, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը. «ԷկոԼուր»

Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը. ահազանգ է հնչեցվել մամուլում և սոցիալական ցանցերում: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում այն հաստատել են Թեղուտի հանքավայրին ազդակիր Շնող գյուղի բնակիչները: Ահազանգի հետքերով է գնացել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ներկայում զննումներ է անցկացնում Թեղուտի պոչամբարի տարածքում: Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյանի խոսքով` աշխատանքները Թեղուտի լեռնահարստացման ֆաբրիկայում կանգնեցվել են հունվարի 10-ին: Լևոն Ալիխանյանը նշել է, որ գետերին մոտ գտնվող տների բնակիչները բողոքում են ուժեղ գարշահոտությունից, որը լինում է արտահոսքերի ժամանակ: Ալիխանյանի խոսքով` ֆաբրիկան կանգնեցնելուց հետո անորոշ վիճակում են հայտնվել այնտեղ աշխատող բնակիչները: Աշխատողներին ոչ մի պարզաբանում չեն տվել` ինչի համար են կանգնեցնել, ինչ է սպասվում նրանց:

«ՀՀ նախագահը, ՀՀ կառավարությունը, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ գլխավոր դատախազը ո՞ղջ են, հո բան չի պատահել, հո չե՞ն մեռել... Կամ հո չե՞ն վարակվել վիրուսներով...

Բնությունը փչացնում են, մարդկանց կենսամիջավայրը ոչնչացնում են, այս շարունակական հանցագործության դեմն առնել չկա՞»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Սաքունցը:

5764 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Կարեն
Կարեն 23:23, 22.01.2018
միևնույն իրավիճակում է ախթալայի լհկն: ամբողջ կեխտը լցնում են դեբեդ գետը: և այդ թույն ջրով ոռոգվում են մի քանի համայնքների այգիներ, որտեղ մրգի մեջ կապարի քանակությունը գերազանցում է : ուռուցքային հիվանդությունների և աճ և երիտասարդացում, սիրտ անոթայնին հիվանդությունների նույնպես: այրում համայնքի մոտ լցված կեղտը նույնպես վնասակար է: օրը մեկ վթար է տեղի ունենում ախթալա համայնքում: ամբողջ տիղմը ողողել էր դպրոցի շենքը, հաճախակի այգիներ է լցվում: բայց լյով կոչված տնօրենը ոչ մի միջոց չի ձեռնարկում: կաբինետում նստած միլիոններա ստանում: հանքի բանվորին չնչին գումարով են վարձատրում: ամեն տարի երիտասարդ աշխատողներ են հանքում անվտանգությաուն չեղածի պատճառով զոհվում: թափան լյովա կոչվածն էլ միայն շքեղ գերեզմաններա կառուցում և մեղքը գցում զոհվածի վրա, թե իբր խմած են եղել: ոչ մի անվտանգություն ապահովված չէ ախթալայի լհկ-ում: օդը, հողը ոռոգման ջուրը ախտոտված վիճակում է: սակայն ձայն բարբառո անապատի: բնապահպանությունը երբևէ չի արձագանքում նման հակահիգենիկ իրավիճին: ոչ մի տույժի չի ենթարկվում թափան կոչվածը, միայն միլիոններ դիզի, հանքի պետի հետ միասին: դրա վերջը երբա գալու????