Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շուկայում հայտնաբերվել է սուրճ՝ առանց պիտանիության ժամկետի

19:35, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Շուկայում հայտնաբերվել է սուրճ՝ առանց պիտանիության ժամկետի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները: Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

Ծառայությանը հորդորում է սպառողներին ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանիության ժամկետների առկայությանը և դրանց բացակայությունը հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել «Թեժ գծի» 010 206040 հեռախոսահամարով:

3196 | 1
Facebook