Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Հայկ Մարտիրոսյանը հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն

18:15, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Հայկ Մարտիրոսյանը հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի Հայաստանի առաջնության վերջին տուրը: Հայաստանի չեմպիոնը տիտղոսը որոշվում էր Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար էր ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Լարված ընթացք ունեցած պարտիայում սպիտակներով խաղացող Մարտիրոսյանը գործեց շատ վստահ և ուժի դիրքերից կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Այսպիսով Մարտիրոսյանը հռչակվեց Հայաստանի 2018 թվականի չեմպիոն և նվաճեց Հայաստանի հավաքականի ուղեգիր: 6.5 միավոր վաստակած Հովհաննիսյանն արժանացավ արծաթե պարգևի:
     Տուրի մյուս պարտիաներում Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ և նվաճեց բրոնզե մեդալ: Զավեն Անդրիասյանը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Կարեն Գրիգորյան – Հովհաննես Գաբուզյան պարտիայում: Սամվել Տեր-Սահակյան – Շանթ Սարգսյան պարտիան այս պահին դեռևս շարունակվում է:

1313 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ