Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է. նոր հնարավորություն՝ Հայաստանի հավաքականի համար

17:40, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է. նոր հնարավորություն՝ Հայաստանի հավաքականի համար

Ծանրամարտի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար մարտի 23-ից ապրիլի 1-ն՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Հայտնի է դարձել, որ առաջնությունը չի կայանա Ալբանիայում, ինչի պատճառով այն անցկացնելու ժամկետները կհետաձգվեն։ Այս մասին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան` IWF-ը և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան՝ EWF-ն, անցած շաբաթ ծանուցել են բոլոր անդամ ֆեդերացիաներին։

Ըստ այդմ՝ EWF-ն այժմ խնդրի առաջ է կանգնել։ Պետք է ընտրվի մրցատեղի և հնարավորություն տրվի ընդունող երկրին՝ պատշաճ կերպով կատարել կազմակերպչական աշխատանքները։ Թեև EWF-ը ցանկանում է չհետաձգել առաջնության անցկացման ժամկետները, սակայն գիտակցում է, որ դա անխուսափելի է՝ ստեղծված իրավիճակում։ Խնդիր է նաև այն, որ առաջնությունը չեն կարող ընդունել ծանրամարտի լավ ավանդույթներ ունեցող մի շարք երկրները՝ դոպինգի համար 1 տարի որակազրկված լինելու պատճառով։ Այս պահին EWF-ը շարունակում է բանակցություններ վարել մի շարք ֆեդերացիաների հետ՝ մրցաշարը կազմակերպելու համար։

Իրավիճակը, սակայն, շատ ձեռնտու է Հայաստանի ֆեդերացիայի համար։ Ինչպես հայտնի է, IWF-ը 2017-ի սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ մեր ֆեդերացիան որակազրկվել է 1 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար: Դրանից հետո Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը հայտնել էր, որ մի շարք հավաքականների որակազրկման պատճառով IWF-ը կփոխի միջազգային առաջնությունների անցկացման օրերը, որպեսզի ստուգատեսներին կարողանան մասնակցել նաև որակազրկված երկրները։ Նշենք, որ բացի Հայաստանի ֆեդերացիայից որակազրկվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի ֆեդերացիաները։ Ավելի ուշ՝ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել էր, որ երեք պետություն՝ Հայաստանը, Չինաստանը և Թուրքիան, հավանաբար, պատիժը կկրեն վեց կամ ավելի քիչ ամիս, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Ստացվում է, որ Ագապիտովի և Ալավերդյանի խոսքերն մոտ են իրականություն դառնալուն, և Հայաստանի հավաքականը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։

| | |
2479 | 0