Սայաթ-Նովայի թանգարանը կգործի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ: Նախարար Ամիրյանն այսօր հայտնել է նաև, որ Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցն էլ մշակույթի նախարարություն-Երևանի քաղաքապետարան «բանակցությունների» օրակարգում է:
«Լուսանկարչության թանգարանի համար մենք կունենանք ընդարձակ տարածք (շուրջ 600 քմ)՝ քաղաքի հետաքրքիր հատվածներից մեկում: Ցուցադրության վերաբերյալ որոշակի պատկերացումներ արդեն կան»,- ասել է նախարարը:
Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանի հարցն էլ, կարծես, հանգուցալուծում է ստանում: Արդեն ցուցադրության ու թանգարանի գործունեության ձևաչափն է քննարկվում: Թանգարանը կբացվի ամռանն, ամենայն հավանականությամբ, երգչուհու ծննդյանը օրը՝ հունիսի 1-ին:
2018-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսն էլ կհարստանա Սերո Խանզադյանի նոր տուն-թանգարանով: Նախարարն այս ուղղությամբ հանձնարարականներ է տվել, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը: