Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Լուսինե Զաքարյանի թանգարանի հարցը հանգուցալուծում է ստանում». Արմեն Ամիրյան

22:05, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Լուսինե Զաքարյանի թանգարանի հարցը հանգուցալուծում է ստանում». Արմեն Ամիրյան

Սայաթ-Նովայի թանգարանը կգործի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ: Նախարար Ամիրյանն այսօր հայտնել է նաև, որ Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցն էլ մշակույթի նախարարություն-Երևանի քաղաքապետարան «բանակցությունների» օրակարգում է:
     «Լուսանկարչության թանգարանի համար մենք կունենանք ընդարձակ տարածք (շուրջ 600 քմ)՝ քաղաքի հետաքրքիր հատվածներից մեկում: Ցուցադրության վերաբերյալ որոշակի պատկերացումներ արդեն կան»,- ասել է նախարարը:
     Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանի հարցն էլ, կարծես, հանգուցալուծում է ստանում: Արդեն ցուցադրության ու թանգարանի գործունեության ձևաչափն է քննարկվում: Թանգարանը կբացվի ամռանն, ամենայն հավանականությամբ, երգչուհու ծննդյանը օրը՝ հունիսի 1-ին:
     2018-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսն էլ կհարստանա Սերո Խանզադյանի նոր տուն-թանգարանով: Նախարարն այս ուղղությամբ հանձնարարականներ է տվել, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

754 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am