Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Կրասնոդարում 2 հայի սպանության մանրամասներ են ի հայտ եկել

14:35, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Կրասնոդարում 2 հայի սպանության մանրամասներ են ի հայտ եկել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լադոժսկայա բնակավայրում իրավապահ մարմինների ներկայացուցիչները հանդիպել են տեղի բնակչության հետ, որի ընթացքում նոր մանրամասներ են բացահայտվել 2 հայի և մեկ գնչուի սպանությունից, հաղորդում է rusarminfo-ն:

Ոստիկանության պետը հայտնել է, որ ԶԼՄ-ներում տարածված վարկածն այն մասին, որ մարդասպանը՝ 33-ամյա ատաման Ալեքսանդր Սիտավիչուսը, վրեժ է լուծել իր աղջիկներին բռնաբարելու համար, չի հաստատվել: Այդ վարկածը հերքել է ինքը՝ մեղադրյալը, ով խոստովանել է, որ զոհերին ընտրել է պատահականության սկզբունքով:

«Այդ պահին ես վիրավորված էի, ինչ-որ մեկն ինձ հարվածել էր, ես այնպիսի վիճակում էի, որ պետք է ինչ-որ մեկից վրեժ լուծեի»,- հարցաքննության ժամանակ ասել է Սիտավիչուսը:

Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր նշել են, որ Սիտավիչուսի և հայերի միջև լավ հարաբերություններ են եղել:

6909 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
mi hay
mi hay 20:03, 22.01.2018
aylazgi e tesel spanel e isk dranc fashist en anvanum, inchpes asum en irer@ irenc anunerov e petq kochel ayl voch te struki mtqer artahaytel