Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բոլորը խոսում են, որ տիկին Ռիտան առաջ կբրդի Մհերին». Ալեն Սիմոնյանը՝ «Եվրոտեսիլ»-ի մասնակցի մասին

14:20, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Բոլորը խոսում են, որ տիկին Ռիտան առաջ կբրդի Մհերին». Ալեն Սիմոնյանը՝ «Եվրոտեսիլ»-ի մասնակցի մասին

«Եվրոտեսիլ»-ի մասին շատ եմ խոսել, քննադատել կազմակերպիչներին։ Հիմնականում երկու պատճառով. առաջինը՝ երգի մրցույթին ուղարկում էին ոչ թե երգ, այլ՝ երգիչ և երկրորդը՝ որ Ադրբեջանը ներկայացնող երգչի կատարման ժամանակ մեր հաղորդավարներն իրենց մանկապարտեզի երեխաների նման են պահում, այլ ոչ թե հաղթած երկրի ներկայացուցչի։
     Հիմա՝ կարևորի մասին։

Շատ մեծ հույս ունեմ, որ ինչ-ինչ ձևերով և պատճառներով ՀՀ առաջին տիկինն այս անգամ իր մասնակցությունը չի ունենա ընտրության հարցում։ Բոլորը խոսում են, որ տիկին Ռիտան առաջ կբրդի Մհերին, ում հետ ես էլ շատ լավ հարաբերություններ ունեմ, ի դեպ լավ հարաբերություններ ունեմ նաև Կամիլի (Արսեն Գրիգորյան) և Գևորգ Հարությունյանի հետ, բայց կուզեմ, որ գնա նա՝ ում կընտրի ժողովուրդը, որ թե´ պարտությունը, թե´ հաղթանակը լինի բոլորինը, իսկ Հ1-ը չվերածվի ինչ-որ մի Կարաբաս-Բարաբասի խամաճիկների թատրոնի, այլ մնա և սկսի ընկալվել իբրև հանրային գոնե այս հարցում։

Ոչ մեկին օգնել պետք չի, քող գնա արժանին։

8731 | 0
Facebook