Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայում Facebook-ի 3 ուսումնական կենտրոն կբացվի

23:15, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Եվրոպայում Facebook-ի 3 ուսումնական կենտրոն կբացվի

Եվրոմիության 3 երկրներում՝ Լեհաստանում, Իսպանիայում և Իտալիայում, Facebook-ի 3 ուսումնական կենտրոն կբացվի, հաղորդում է Reuters-ը:

Ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգի խոսքով՝ 2 տարվա ընթացքում կենտրոններում մոտ 1 միլիոն մարդ կուսանի:

Հատուկ ուշադրություն կհատկացվի երիտասարդներին և թոշակառուներին, ինչպես նաև փախստականներին:

«Կան մտավախություններ, որ թվային հեղափոխության պայմաններում մարդիկ անուշադրության են մատնվում, մենք ցանկանում ենք ներդրումներ կատարել թվային տեխնոլոգիաների կիրառման զարգացման համար, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել թվային տնտեսությանը մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ գիտելիքները»,- ասել է Սանդբերգը:

8120 | 0
Facebook