Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես կզարմանայի, եթե Զարուհի Փոստանջյանը ՀՀ իշխանությանը չկասկածեր». Բաղդասարյան

12:40, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Ես կզարմանայի, եթե Զարուհի Փոստանջյանը ՀՀ իշխանությանը չկասկածեր». Բաղդասարյան

«Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանն այլ կասկածներ ունենար»,- Աժ ճեպազրույցների ժամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան արգելելուն:

Հիշեցնենք՝ Զարուհի Փոստանջյանը կասկածներ ունի, որ այս անգամ Հայաստանի իշխանությունների խնդրանքով են արգելել նրա մուտքը, քանի որ վրացական կողմը որևէ հստակ հիմնավորում չի ներկայացրել:

«Նույն իրավիճակը եղել է մեր խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ ու փորձել ենք պատճառներն իմանալ: Առաջիկա հանդիպումների ժամանակ Վրաստանի իշխանություններից կհետաքրքրվենք: Փոստանջյանը, բնականաբար, նման տիպի կարծիք պիտի հայտներ: Երբ ԱՄՆ-ում չեն ստացվում իր ցույցերը, նորից է ասում՝ ՀՀ իշխանություններն են մեղավոր, այսինքն՝ մենք ազդեցություն ունենք ԱՄՆ իշխանությունների վրա»,- ասաց պատգամավորը:

3740 | 0
Facebook