Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քննիչն, ըստ ամենայնի, նայել ա Սերժ Սարգսյանի՝ պատից կախված լուսանկարին ու հասկացել՝ ինչ է պետք անել». Ն. Փաշինյանը՝ «Զիբիլիկսի» գործի մասին

14:45, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Քննիչն, ըստ ամենայնի, նայել ա Սերժ Սարգսյանի՝ պատից կախված լուսանկարին ու հասկացել՝ ինչ է պետք անել». Ն. Փաշինյանը՝ «Զիբիլիկսի» գործի մասին

Ինչպես հայտնել էինք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանում տեղի է ունեցել «Զիբիլիկսի» գործով դատական նիստը:

Դատարանում «Ելք» դաշինքը ներկայացրել են Արտակ Զեյնալյանը և Նիկոլ Փաշինյանը։

Ցույց տալով ձեռքի փաստաթղթերը՝ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀՀԿ-ի կողմից ձևավորվել ու գործել է հստակ կազմավորված մեխանիզմ: Նա տեղեկացրել է, որ իրենց հայտարարության վրա հարուցված քր. գործը քննչականը կարճել է, իրենք այդ որոշումը բողոքարկել են դատախազությունում, որը ևս մերժվել է, ու դա է պատճառը, որ այժմ գործը բողոքարկում են դատարանում. «Ամեն ինչ արվել է, որ գործը չբացահայտվի»:

«Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը «Ելք»-ի կողմնակիցները տեղեկություն են ստացել, որ ՀՀԿ-ի Կոմիտասի 56 հասցեի շտաբում ընտրակաշառք է բաժանվում կամ կաշառքի բաժանման նախապատրաստություն է տեղի ունենում: Արագ արձագանք է տեղի ունեցել ու շտաբ են ժամանել լրագրողներ, ակտիվիստներ ու տվյալ իրավիճակում, երբ, ըստ էության, Կոմիտաս 56-ը պաշարված է եղել, ինչ-որ կին շտաբից դուրս է եկել ու տոպրակ նետել մերձակա աղբարկղը, որը հետո մենք ուսումնասիրել ենք: Հետո՝ ավելի ուշ, երբ քննիչը մաքրուհուն հարց է տվել ընտրակաշառքի մասին, հանճարեղ պատասխան է տվել՝ «այդ մասին լսում եմ առաջին անգամ», այսինքն՝ ողջ ընթացքում, որ հրում էին իրար, կաշառքից խոսում, ինքը բան չի լսել: Ավելին, ինձ սուրճ են առաջարկել, բերել են, առանց կում անելու հեռացել եմ ու մեկ ա՝ ասում ա չեմ լսել»,- «Զիբիլիքս»-ի գործի դատավարության ժամանակ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

4573 | 0
Facebook