Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելք»-ը կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ, բայց դեմ կքվեարկի նրա թեկնածությանը

11:45, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Ելք»-ը կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ, բայց դեմ կքվեարկի նրա թեկնածությանը

«Երբ առաջարկ լինի, կհանդիպենք, կլսենք նրան, բայց վստահ եմ, որ դա մեծ հաշվով չի անդրադառնա «Ելք»-ի քվեարկության վրա: Մենք մեր սեփական թեկնածուին ենք փորձելու առաջադրել, թեև ֆորմալ առումով չստացվեց անհրաժեշտ ստորագրություններ հավաքել: Մենք պետք է շարունակենք մեր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին խոսելով ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուի մասին՝ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ կհանդիպեն Արմեն Սարգսյանի հետ, բայց դեմ կքվեարկեն նրա թեկնածությանը:

Հարցին՝ կարո՞ղ է Արմեն Սարգսյանն այնպես համոզի, որ համաձայնեք, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց. «Մենք կներկայացնենք երկրի իրողությունը, եթե այդքանից հետո կամենա մնալ թեկնածու, ոչինչ անել չենք կարող»:

2911 | 0
Facebook