Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան մեզ զգուշացնում էր». Պենտագոնի ղեկավար

10:25, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Թուրքիան մեզ զգուշացնում էր». Պենտագոնի ղեկավար

Թուրքիան նախապես զգուշացրել է ԱՄՆ-ին, որ ծրագրում է ավիահարվածներ իրականացնել Սիրիայի հյուսիսում` Վաշինգթոնի կողմից աջակցվող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդերի դեմ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, հաղորդում է Reuters-ը:

«Թուրքիան բացահայտ նախազգուշացրեց մեզ: Նախքան ավիացիա ուղարկելը Թուրքիան խորհրդակցեց մեզ հետ»,- հայտարարել է Մեթիսը:

«Եվ այժմ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես պետք է գործենք հետագայում: Եվ մենք կլուծենք այդ հարցը»,- նշել է ԱՄՆ ՊՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր հարձակում սկսել Սիրիայի քրդերի դեմ՝ Մանբիջի և Աֆրինի շրջաններում:

11159 | 0
Facebook