Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրում հրդեհից հետո հայտնաբերվել է տղամարդու այրված դի

10:00, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Արմավիրում հրդեհից հետո հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին:

Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու այրված դի:

3397 | 1
Facebook