Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com

22:36, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, BMW մակնիշի 34 DV 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան փողոցի թիվ 25 շենքի հարևանությամբ, բախվել է կայանված վիճակում գտնվող «Hyundai Sonata» մակնիշի 75 ՍR 555 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի 34 ТF 183 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետև BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 և թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:

Վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի մահացած վարորդի և մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, հայտնի լրագրող, «Ռևոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի եղբայրն էր:

Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com
Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com
Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com
Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com
Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com
Ավտովթարից մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. Shamshyan.com
Աղբյուրը` shamshyan.com
20808 | 0
Facebook