Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Պաշտոնական. Հյուսիսային և Հարավային Կորեաները միավորվում են՝ հանուն օլիմպիական խաղերի

19:15, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Պաշտոնական. Հյուսիսային և Հարավային Կորեաները միավորվում են՝ հանուն օլիմպիական խաղերի

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան՝ ԿԺԴՀ-ն, կմասնակցի Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերին։

«Ուրախ եմ հայտնել, որ ԿԺԴՀ-ի մարզիկները կմասնակցեն 2018-ի օլիմպիական խաղերին»,- նշել է նա։

Նշենք, որ օլիմպիական խաղերին կմասնակցի հյուսիսկորեացի 22 մարզիկ՝ 3 մարզաձևում։

Նշենք նաև, որ հունվարի 20-ին ՄՕԿ-ի շտաբ-բնակարանում՝ Լոզանում, կայացել է ԿԺԴՀ-ի, Հարավային Կորեայի, ՄՕԿ-ի և 2018-ի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի փակ հանդիպումը, որի ընթացքում կողմերը հռչակագիր են ստորագրել։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ հանդիպման համար։ Այն բարեկամական մթնոլորտում է անցել։ Ավելի վաղ մենք առանձին-առանձին հանդիպել ենք կողմերի հետ։ Հիմա համատեղ քննարկեցինք մի շարք հարցեր՝ քաղաքական տարաձայնությունները հարթելու համար, որպեսզի Փհենչհան-2018-ն անցնի արդար պայքարի ոգով։ Այս համաձայնությանը հասնելը հնարավոր չէր լինի դեռևս մի քանի շաբաթ առաջ, այդ պատճառով ես շնորհակալ եմ ԿԺԴՀ-ին և Հարավային Կորեային՝ հանուն օլիմպիական շարժման և հանուն սպորտի այս որոշումն ընդունելու համար»,- նշել է Բախը։

Նշենք նաև, որ Հյուսիսային և Հարավային Կորեաներն օլիմպիական խաղերին հանդես կգան մեկ դրոշի ներքո։ Կորեայի միավորված հանրապետության օրհներգը կլինի «Արիրան» ժողովրդական երգը։

2699 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ