Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիևում առևանգված ՀՀ քաղաքացիներն ազատության մեջ են. Անդրանիկ Մանուկյան

18:25, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Կիևում առևանգված ՀՀ քաղաքացիներն ազատության մեջ են. Անդրանիկ Մանուկյան

Կիևում 2017 թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ Առևանգվածները Հայաստանում հայտնի գործարար, «Շինանյութի Սերգեյ» մականունով Սերգեյ Մանուկյանի տղան՝ 26-ամյա Արման Մանուկյանն էր և նրա ազգականը՝ 25-ամյա Սամվելը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց հայտնաբերել է հայրը՝ Ս. Մանուկյանն՝ օգտագործելով իր միջազգային հեղինակությունն ու կապերը:

12214 | 3
Facebook