Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ՝ «ծառայողական պարտականությունները կատարելիս»

13:05, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ՝ «ծառայողական պարտականությունները կատարելիս»

Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է, հայտնում է «Ռազմինֆո»-ն:

Նյութն ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում։

Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողն սպանվել է ականի պայթյունից։

Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

7664 | 1
Facebook